Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Սպիտակը սև ներկայացնելու գեբելսյան փորձերը ձախողվելու են

Սպիտակը սև ներկայացնելու գեբելսյան փորձերը ձախողվելու են
02.07.2025 | 12:28

Բագրատ Սրբազանի, նրա հետ նույն գործով կալանավորված մյուս անձանց, ինչպես նաև Միքայել Սրբազանի դեմ քպ-ն իրականացնում է դասական տեղեկատվական տեռոր։

Մինչ այս՝ հիմնական «հաղթաթուղթը» խուզարկությամբ չգիտեմ ումից իբր հատնաբերված մի քանի հրազենն էր, որոնց տերերը, ըստ նկարների, ունեին օրինական թույլտվություն, ինչպես նաև իսկապես հայտնաբերված «ծխերն էին»՝ ճիշտ նույն ծխերից, որոնք 2018-ի ապրիլին օգտագործել էին Միրզոյան Արոն ու Նազարյան Լենան՝ իշխանազավթման ծրագրի ընթացքում։

Չնայած գործադրված մեծագույն ջանքերին, չնայած ամեն տեսակ չար ու էժան հնարքներին՝ քպ-ականներին այդպես էլ չի հաջողվում հաղթել «հանրային կարծիքի դատարանում» ու պատվարժան մարդկանց պիտակել որպես «ահաբեկիչ»։

Սա գիտակցելով՝ քպ-ն այսօր մեջտեղ է բերել ինչ-որ ավտոբուս հրկիզելու մասին կեղծ թեզ։

Ինչպես հրապարակավ նշում է Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ նման պնդում անգամ քննչականի առաջադրած մեղադրանքում է բացակայում։

Հուսով եմ՝ սպիտակը սև ներկայացնելու գեբելսյան փորձերը ձախողվելու են։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ